«Երբ իմպիչմենտի նախաձեռնողները 1.5 ամիս առաջ մեզ դիմեցին իմպիչմենտ սկսելու համար, մենք հայտարարեցինք՝ Փաշինյանին հեռացնելու բոլոր հիմքերը կան, մենք այս պահին իմպիչմենտի գործընթաց չենք սկսում, քանի որ դրա համար բավարար ստորագրություններ չունենք»,-հրավիրված ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով Փաշինյանին իմպիչմենտի գործընթացում «Պատիվ ունեմ» խմբակցության ցուցակի տակ ստորագրություն չդնելու և առաջնձին ցուցակով հանդես գալու փաստին։
Սաղաթելյանը նշեց, թե իրենք դեռ այն ժամանակ ասալ են, որ եթե կա մեկ այլ ուժ որը կապահովի չբավարարող 8 ստորագրությունը, ապա իրենք պատրաստ են այն ստորագրել։
Սաղաթելյանը նշեց, որ երբ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց, որ սկսում է իմպիչմենտի գործընթացը և առաջադրեց Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, այդ ժամանակ «Հայաստան» խմբակցությունը ենթադրեց, որ իմպիչմենտ սկսելու համար չբավարարող այդ 8 ստորագրություններն ունեն։
«Դրանից անմիջապես հետ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, թե պատրաստ է տալ այդ 28 ստորագրությունը իմպիչմենտի գործընթաց սկսելու համար և հրավիրել ենք քննարկման, այդ հարցի շուրջ»,- ասաց ԳՄ ներկայացուցիչը։
Նա նշեց, որ դրանից հետո իմպիչմենտի նախաձեռնողներից որոշները «չափը կորցրել»։
«Նրանցից մեկն այսօր ասել է թե, Իշխան Սաղաթելյանը հրապարակել է այդ ստարագրությունը և համեմատություն արել, թե «Դիմադրության» շարժման ժամանակ իրենք իրենց և ընտանիքների անդամների ստորագրությունները կամ ֆոտոները չէին նկարում և հրապարակում»,-ասաց բանախոսը և հավելեց. «Այստեղ շատ հստակ հարցադրումներ կան՝ այս ասածների պատասխանը մենք այլևս ումից ենք ուզելու։ Արդյոք մեր գործընկերները, էս մակարդակով և էս ձևով, շանտաժի լեզվով են խոսում մեզ հետ և արդյոք էս մթնոլորտով ու իրավիճակով ենք ուզում, որ գործընթացը հաջողի»։
Հարցին, թե հավանաբար վստահություն չկա իմպիչմենտին միանացած լինելու բանավոր հայտարարություններին՝ Սաղաթելյանը պատասխանեց, թե անվստահությունը շատ վատ բան է, եթե չեն վստահում, թող ասեն՝ որ չեն վստահում։
«Մենք մեր գործընկերների հետ երբեք շանտաժով, պարտադրանքով և վիրավորանքով չենք խոսել, իսկ եթե հասկանանք, որ ինչ-որ մարդկանց միջոցով այս ճանապարհով են ուզում այս հարցերի լուծման հասնեմ, վստահեցնում եմ ձեզ,որ այն ոչ միայն այդ հարցերի լուծմանը միտված չեն, այլ խոչընդոտ են և այդ ժամանակ լուրջ կասկածենր են առաջանալու այս գործընթի լրջության և իրական արդյունքի հասնելու նպատակի հարցում, որովհետև մենք էդ ձև չենք հասկացել այն հարաբերությունները որոնք հիմա կան և տեղի են ունում«-ասաց Սաղաթելյանը։
Նա հայտնեց, որ առաջիկայում իրենց տեսնելու են Հայաստանի փողոցներում, մարզերում տարբեր ձևաչափով շփումներ, հանդիպումներ են ունենալու, մարդկանց բացատրելու են և դուրս են բերելու համաժողովրդական շարժման,որ կարողանան այս խնդիրը մեկնդմիշտ լուծել։