Այս պահի դրությամբ անվստահության գործընթացին դեմ է Ռոբերտ Քոչարյանը և նա իր կարծիքը պարտադրում է «Հայաստան» խմբակցության պատգամավորներին. Մալյան


Այս պահի դրությամբ անվստահության գործընթացին դեմ է Ռոբերտ Քոչարյանը և նա իր կարծիքը պարտադրում է «Հայաստան» խմբակցության պատգամավորներին. Մալյան
Հունիս 16 13:37 2025

Այս պահին գտնվում ենք ընդդիմության դիմադրության պատը հաղթահարելու փուլում. ԱԺ-ում լրագրողի հետ զրույցում ասաց «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչ Նարեկ Մալյանը։

 

«Այս պահի դրությամբ անվստահության գործընթացին դեմ է Ռոբերտ Քոչարյանը և նա իր կարծիքը պարտադրում է «Հայաստան» խմբակցության պատգամավորներին»,-ասաց նա։

 

Մալյանի բնորոշմամբ՝ տարօրինակ իրավիճակ է. «Հանրությունը տեսնում և զարմանում է՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելուն խոչընդոտում են ընդդիմադիրները։ Ավելին՝ նրանք 2021-ին ընտրողի ձայնը խնդրել են՝ խոստանալով Նիկոլ Փաշինյանին հեռացնել»։

 

Մալյանը բացատրեց, որ խմբակցության կողմից հրապարակված ստորագրությունները ոչ մի նշանակություն չունեն, քանի որ «Պատիվ ունեմ» խմբակցության թեկնածու առաջադրված Դավիթ Համբարձումյանին առաջադրելու նախաձեռնության տակ ստորագրել է 6 պատգամավոր։

 

Նա ասաց՝ ԱԺ-ում է, քանի որ պատգամավորներ կան, որոնք հրապարակային խոստացել են, որ եթե թեկնածու լինի, կստորագրեն․

 

«Այստեղ եմ, որպեսզի «Պատիվ ունեմ» խմբակցությունից այդ ձևաթուղթը վերցնեմ և գնամ պատգամավորներ Արթուր Խաչատրյանին, Աղվան Վարդանյանին և Ագնեսա Խամոյանին ասեմ, որ իրենց խոստումը կատարեն»։