Էս մարդը պետական շանտաժով է զբաղված, իսկ առաջին տիկին կոչվածը մանկապղծության մեղադրանք է ներկայացնում՝ անորոշ, անդեմ, և քրեական գործ հարուցված չէ. Սրբազան


Էս մարդը պետական շանտաժով է զբաղված, իսկ առաջին տիկին կոչվածը մանկապղծության մեղադրանք է ներկայացնում՝ անորոշ, անդեմ, և քրեական գործ հարուցված չէ. Սրբազան
Հունիս 16 13:27 2025

Խորհրդային Հայաստանում, 70-80-ական թվականներին նույնիսկ պետական ինստիտուտները շատ ավելի էին կարևորում եկեղեցու դերն ու նշանակությունը, քան՝ այսօրվա անկախ Հայաստանի իշխանությունը և սա է մեր մեծագույն ցավն իբրև հոգևորական. «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» քննարկման ժամանակ ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

 

Սրբազանն ասաց, որ այս հարձակումները կարող են թուլացնել եկեղեցին, բայց ավելի ողբերգական հետևանք է ունենալու պետության և պետականության վրա։ «Այնքան մտահոգված չեմ այդ հարձակումներից իբրև եկեղեցական, որքան մտահոգված եմ այդ հարձակումներից իբրև ՀՀ լիիրավ քաղաքացի»,-ասաց նա։

 

Սրբազանն ի պատասխան այն դիտարկումներին, որ եկեղեցականները զբաղվում են քաղաքականությամբ՝ նշեց. «Այսինքն, մի իշխանություն, որ կարող է հազարամյա Արցախի թեմը լիկվիդացնել, մենք պետք է ծափահարենք, ու ասենք դա մեզ չի՞ վերաբերում, դա քաղաքական հա՞րց է։ Երբ 100-1000-ներով եկեղեցիներ և վանքեր հանձնում է թշանմուն և այդ տարածքը հայտարարում «պատմական Ադրբեջան», ուրեմն մեր ընդվզումը քաղաքականության մեջ ընդգրկվե՞լ է։ Մենք որպես լիիրավ քաղաքացիներ ցանկացած իրավունքնից կարող ենք օգտվել, որից օգտվում է ցանկացած քաղաքացի»։

 

Սրբազանը նշեց, որ դարերի ընթացքում շատ են հարձակվել եկեղեցու վրա. «Սրանք էլ կհարձակվեն՝ կանցնի, կգնա»։

 

«Իմ մտահոգույթունը պետական ինստիտուտների բացարձակ և ամբողջական և, Աստված մի արասցե, անվերադարձ կոլապսն է։ Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մտել է մի տարածք, որն իրենը չի և ինքը ոչ մի իրավունք չունի ո՛չ որպես քաղաքացի, ո՛չ վարչապետ մտնելու, բայց մտել է, բայց պետական ինտիտուտները չեն ասում՝ «էս բանը մի՛ արա»։ Այսինքն՝ ազգային անվտագություն չկա փաստացի, որ ասի՝ եկեղեցին ներսից քայքայելն ազգային անվտանգության սպառնալիք է»,-ասաց Շիրակի թեմի առաջնորդը։ 

 

Ըստ արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «այդ մարդը» (Փաշինյանը) պետական շանտաժով է զբաղված․ «Իսկ Արդարադատության նախարարը չի ասում թե «պարո՛ն, օրենք ես խախատում, հանցագործություն ես կատարում», քննչական կիոմիտեները քրեական գործեր չեն հարուցում։ Առաջին տիկին համարվողը մանկապղծության մեղադրանք է ներկայացնում՝ անորոշ, անդեմ՝ հայ եկեղեցու հոգևորակնների նկատմամբ, և քրեական գործ հարուցված չէ»։ 

 

Ըստ նրա՝ անելիք ունի նաև Առողջապահության նախարարությունը. «Չի տեսնում, որ առաջին անձը, որը զբաղեցնում է այդ աթոռը, հոգեկան լուրջ խնդիր ունի։

 

Այսինքն՝ պետական ոչ մի ինստիտուտ չի աշխատում, հետևաբար, իմ մտահոգույթունը պետական իսնտիտուտների լիակատար կոլապսն է։ Եթե պետական ինստիտուտներն աշխատում են՝ վարչապետը չի կարող պահել այսպես, ոչ էլ առաջին տիկին կոչվածը, որ առաջին տիկին չի, չի կարող իրեն պահել այսպես անպատասխանատու, որովհետև պետական մարմինները պետք է զսպեն»։