Հունիսի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկում 3 տարեկան երեխա է հանկարծամահ եղել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ։
Տեղում ոստիկանները պարզել են, որ ժամը 08։30-ի սահմաններում 3-ամյա Ա․ Օ․-ն տանը հանկարծամահ է եղել։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։