«Շնորհավորում եմ ընտրական հաղթանակի կապակացությամբ։ Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովորդավարության ամրությունը։ Թավշյա հեղափոխությանբ ոգին, որը դուք առաջնորդեցիք 2018 թվականին, կենդանի է, և բարգավաճում է»,- Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։
Նա նշեց, որ Հայաստանը շարունակում է ընթանալ ժողովրդավարության, բարեփոխումների, խաղաղության ուղով, ավելի սերտ համագործակցությամբ Եվրոպայի հետ։
«Հիմա եկել եմ ասելու, որ կարող եք մեզ վրա հույս դնել։ Երբ Հայաստանը մերձենում է Եվրոպական միությանը, Հարավային Կովկասն է նաև ավելի մերձենում»,- ասաց Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։
Նա նշեց, որ բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, Հայաստանին կխարսխեն աշխարհի ամենից ռազմավարական կարևոր խաչմերուկների առանցքում. «Մենք, ձեզ հետ միասին, պատրաստ ենք այս տեսլականներն իրականություն դարձնել։ Ահա թե ինչու ես հայտարարեցի նոր 200 միլիոն եվրոյի գլոբալ դարպասներ փաթեթ՝ փոխկապակցվածության միջոցով խաղաղություն հաստատելուն նվիրված։ Մեր ֆինանսական գործընկերների հետ պատրաստ ենք ստորագրել ընդհուպ 2 միլիարդ եվրոյի ռազմավարական տրանսպորտային, էներգետիկ կապուղիների և թվանշային պրոեկտների համար ամբողջ Հարավային Կովկասով մեկ։
Հայաստանում այն կարող է սատարել ընթացքում գտնվող և նախապատրաստվող ծրագրերին, ներառյալ՝ սահմանային անցակետերը և ճանապարհային ենթակառուցվածքը»։
Նա նաև հայտարարեց 20 միլիոն եվրո խաղաղությանը նպաստող ծրագրի մասին, որի նպատակն է, ըստ նրա, սահմանամերձ համայքներում կյանքի բարելավումը։










