Ճամբարակում հրդեհի հետևանքով 9 անձ հոսպիտալացվել է


Ճամբարակում հրդեհի հետևանքով 9 անձ հոսպիտալացվել է
Հունիս 11 09:47 2025

Այսօր Ճամբարակում` Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում, բռնկված հրդեհի հետևանքով կան տուժածներ։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

 

Այս պահի դրությամբ` տեղի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 9 տուժած, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, այժմ հետազոտությունների փուլում են: