Բեն Ավետիսյանի կինը հայտնել է երկրորդ երեխայի սեռը, խոսել զգացողությունների և սպասման մասին


Բեն Ավետիսյանի կինը հայտնել է երկրորդ երեխայի սեռը, խոսել զգացողությունների և սպասման մասին
Հունիս 6 23:52 2025

Ինչպես StarNewsը հայտնել է դերասան Բեն Ավետիսյանը և նրա կինը՝ Դիանա Տոնոյանը սպասում են իրենց երկրորդ երեխային։

Հղիության այս շրջանիապագա երեխայի սեռի և զգացողությունների մասին մանրամասներ իմանալու համար կապ հաստատեցինք Դիանայի հետ։

Բեն Ավետիսյանի կինը StarNewsին պատմեց ծննդյան օրվա կարևոր դրվագների մասին և իհարկե մեզ՝ բացառիկ կերպովհայտնեց ապագա երեխայի սեռը։

Մեր ապագա երեխայի սեռը մենք արդեն գիտենքհատուկ «Gender party»՝ ինչպես մեր դստեր ժամանակ կազմակերպեցինքայս անգամ չստացվեց ։ Պարզապես ես ու Բենը ցանկանում էինք ինքնատիպհետաքրքիր ձևով դրա մասին հայտնել հանրությանը։ Բայց ժամանակն անցնում էու Բենի աշխատանքային  խիստ զբաղվածության պատճառով չենք կարողանում դա իրականացնել։ Որոշել էինք դա անել երեկ՝ ծննդյանս օրըսակայն դա էլ չստացվեց։

Ուստի այս կարևոր տեղեկությունը վստահում ենք Ձեզ։ Մեր երկրորդ բալիկը տղա է լինելու։

Դիանաիսկ ինչպե՞ս եք զգում Ձեզ հղիության այս փուլում։

Այս անգամ մի փոքր ավելի դժվարությանբ եմ տանում հղությունըբայց ամեն ինչ ընդանում է նորմալ։

Ի՞նչ զգացողություններ ունի Բենը և ինչպես եք պատրաստում Ձեր դստերը՝  Բիանայինեղբոր գալստյանը։

Բենի զգացողությունները չեմ կարող նկարագրել։ Բիանայի հանդեպ անսահման սերըջերմությունն ու գուրգուրանքը հավաստում են , որ ինքը հիանալի հայրիկ է։ Այդ «դերը» նագերազանց ու անթերի է խաղում։ Իսկ մեր երկրորդ բալիկին սպասում է կրկնապատկված ուրախությամբ ու հուզականությամբ։ Բոլորս անհամբեր ենք , երևի ամենից շատ Բիանան։

Ամեն օր գալիս էփաթաթվում ինձշոյում փորիկս ու ասում՝ «արի միասին խաղանքքեզ եմ սպասում»։

Բեն Ավետիսյանը այժմ շատ ակտիվ գործունեություն է ծավալումորքանով է նա հասցնում շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։

Այոճիշտ նկատեցիք , Բենը վերջին ժամանակներս խիստ ակտիվ աշխատանքային գործունեություն է ծավալում։ Դերասան և ռեժիսոր Դավիթ Թադևոսյանի հետ նկարահանում են «Ընդամենը մի կյանք» հեռուստասերիալը։

Դավիթն ու Բենը շատ պրոֆեսիոնալ են մոտենում իրենց աշխատանքին և չափազանց զբաղված են նկարահանումներով։ Այդ է հիմնականում պատճառը , որ Բենը չի հասցնում պատշաճ ժամանակ ու ուշադրություն հատկացնել ընտանիքին։ Բիանան շատ է տխրում ու կարոտում , որովհետեւ բավականին կապված է հայրիկի հետ։ Բիանան հայրիկի աղջիկն է։ Ամեն անգամ Բենի դուրս գալուց հետոլաց է լինում։