Սիսիանի դիրքերից մեկում այսօր մահացած ժամկետային զինծառայող Նարեկ Մարգարյանը Լոռու մարզի Տաշիր համայնքից էր։
News.am-ի տեղեկություններով` նա մեկ ամսից զորացրվելու էր։
Նարեկ Մարգարյանը սոցիալապես անապահով ընտանիքից էր, ուներ եղբայր, որն էլ ունի հաշմանդամություն։
Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը մահացել է կայծակնահարության հետևանքով։
Նշել էին նաև․ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»։