Ադրբեջանի տարածքում հայտնված երկու պատանիների հարցով Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեին դիմումներ դեռ չեն ներկայացվել։ Այդ մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է Հայաստանում ԿԽՄԿ-ի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զարա Ամատունին։
«Մեր ծառայությունները հասանելի են որպես չեզոք միջնորդ, սակայն այս պահին կարող ենք միայն նշել, որ հետևում ենք այս թեմայով հրապարակվող տեղեկատվությանը, և ներկայումս մեր կողմից լրացուցիչ տեղեկություն չկա», - ասել է Ամատունին։
Նրա խոսքով՝ կազմակերպությունը, իր լիազորությունների շրջանակներում, կարող է դիմել մյուս կողմին՝ օգտագործելով չեզոք միջնորդի իր հնարավորությունները՝ այդ անձանց իր տարածքում գտնվելու փաստի հաստատման համար։
Ամատունին հիշեցրել է Բաքվում Կարմիր Խաչի դիրքորոշման և ադրբեջանական կողմի գրասենյակը փակելու ցանկության մասին։ Այս առումով նա չի կարող վստահորեն ասել, որ կազմակերպության ներկայացուցիչները կարողացել են այցելել մյուս կողմում հայտնվածներին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում