Ահա, թե ինչու է կարևոր ադրբեջանական զինված ծառայողներին ՀՀ-ի ճանապարհներից հեռացնելու ու անվտանգության գոտի ունենալու իմ տարիների առաջարկը. Թաթոյան


Ահա, թե ինչու է կարևոր ադրբեջանական զինված ծառայողներին ՀՀ-ի ճանապարհներից հեռացնելու ու անվտանգության գոտի ունենալու իմ տարիների առաջարկը. Թաթոյան
Հունիս 6 13:23 2025

Ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքից երկու անչափահաս տղաներին արդեն իսկ տարել են անհայտ ուղղությամբ. գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

 

«Պարզից էլ պարզ է, որ երկու անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող իրենց քթի տակ 2020-2022թթ. հանցավոր արարքների արդյունքում անօրինական տեղավորված ադրբեջանական զինված ուժերի համար, որոնք մեր բնակիչների կյանքն անհնարինության են վերածել:

 

Սա է «բարեկամ» ու «խաղաղասեր» Ադրբեջանը, ում հետ հարևանություն, առևտուր ու համատեղ ապրելու կեղծ կոչեր են անում սեփական իշխանությունը պահպանելու մոլուցքով տառապող ՀՀ անհեռատես իշխանությունները:

 

Ահա, թե ինչու է կարևոր ադրբեջանական զինված ծառայողներին Հայաստանի համայնքներից ու ճանապարհներից հեռացնելու ու անվտանգության գոտի ունենալու իմ տարիների առաջարկը, որպեսզի սահմանի բնակիչները կարողանան շնչել մի քանի տարի առաջ հային գնդակահարող, գլխատող, դիակներն անարգող ու անպատիժ մնացած ադրբեջանական զինվորականների ներկայությունից»։