Համացանցում շրջանառվում է խարդախության նոր տեսակ, երբ զեղծարարները, արհեստական բանականության միջոցով փոխելով մարդու ձայնը, գումար են խնդրում նրա ընկերներից։
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ թիրախավորված են հատկապես Տելեգրամ և Ֆեյսբուք ցանցերը։
«Զեղծարարները կարող են ինչպես ձայնային հաղորդագրություններ ուղարկել, այնպես էլ կատարել տեսազանգեր` արհեստական բանականության միջոցով փոխված ոչ միայն ձայնով, այլև տեսքով։
Ինչպես ասում են՝ եթե տեղեկացված ես, ապա պաշտպանված ես։
Հարգելի՛ քաղաքացիներ, երբ համացանցային տիրույթում նույնիսկ Ձեզ շատ մտերիմ մարդն է նման հաղորդագրությունների միջոցով գումար խնդրում` անմիջապես ստուգեք, կապ հաստատեք հետը, համոզվեք, որ իսկապես նա է:
Իսկ եթե այդուհանդերձ կասկածելի զանգից հետո հավատացել ու գումար եք փոխանցել` անմիջապես զանգահարեք 1-02»։
Սոցիալական հարթակներում ձայնի նմանակմամբ փող են հափշտակում․ իրազեկում՝ խարդախության նոր տեսակի մասին

