Այդ ՄԵԿԸ լիներ ՆԱ, ում խոսքն արժանահավատ է և՜ կատարածով, և՜ անցած ճանապարհով. Սենոր Հասրաթյան


Այդ ՄԵԿԸ լիներ ՆԱ, ում խոսքն արժանահավատ է և՜ կատարածով, և՜ անցած ճանապարհով. Սենոր Հասրաթյան
Հունիս 5 22:54 2025

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.

««Խուլից ավելի վատը նա է, ով չի ուզում լսել»,- հին ասացվածք է, ու նաև համահունչ մեր այսօրվա հայրենական իրականությանը... Մենք ոչ միայն չենք ուզում լսել, այլև՝ անհրաժեշտ լռության պահին շարունակում ենք խոսել, այն էլ՝ բոլորս միասին... Արդյունքում ունենում ենք ժխոր և անորոշությունից անորոշության տանող հիասթափություն...

Երանի ունենայինք ՄԵԿԻՆ լսելու համահավաք կարողություն, բայց այդ ՄԵԿԸ լիներ ՆԱ, ում խոսքն արժանահավատ է և՜ կատարածով, և՜ անցած ճանապարհով...