«Ժողովրդին սիրող ու ժողովրդով հպարտացող Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հիմա անթաքույց կերպով ժողովրդին համարում են, կներեք, համբալ, ոջիլ, զիբիլ։ Ի՞նչ է եղել։ Այս մարդկանց էությաւնը դուրս է եկել հանրային դաշտ, այն ժամանակ դա թաքցնում էին»,-ԼուրջCast-ի եթերում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, իշխանութուններն իրենց պահվածքով ցույց են տալիս, որ ատում են այս ժողովրդին և սիրում են այս ժողովրդի թշնամիներին՝ թուրքերին և ադրբեջանցիներին։
«Դուք տեսել եք, չէ՞, ցավոք սրտի, մեր երկրի ղեկավարը, ինչպիսի վերաբերմունք է ցույց տալիս Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների նկատմամբ, և գալիս է Հայաստան, ինչպիսի վերաբերմունք է ցույց տալիս իր քաղաքացիների նկատմամբ։ Ընդ որում, կարևոր չի, նրանք ընդդիմադի՞ր հայացքներ ունեցող քաղաքացիներ են, իշխանակա՞ն, թե՞ քաղաքականությամբ առհասարակ չհետաքրքրվող մարդիկ։ Իշխանությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերը պետք է պաշտպանի, էս մարդիկ ատում են մեր ժողովրդին։ Ո՞նց կարեղ են մարդիկ, որ ատում են հայ ժողովրդին, ներկայացնել հայկական շահը միջազգային ատյաններում կամ երկրի ներսում։ Անհնարին է»,-ասաց նա։