Ռուբեն Ռուբինյանն ու Մաթիաս Ֆոլերտը քննարկել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը


Ռուբեն Ռուբինյանն ու Մաթիաս Ֆոլերտը քննարկել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը
Հունիս 2 14:19 2025

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 2-ին ընդունել է ԳԴՀ ԱԳ նախարարության Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան գործընկերությունների հարցերով վարչության ղեկավար Մաթիաս Ֆոլերտի գլխավորած պատվիրակությանը:

Հյուրերի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, խոսել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի մասին:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին: