Գորիսի քաղաքապետարնին կից շենքում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսությունը։ Պատվո հյուպատոսը ազգությամբ հայ է՝ Կարմեն Ափունցը, ով նաև Գորիսի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրենն է:
Բացմանը մասնակցում էին ՀՀ-ում Ֆրանսիայի և Ֆրանսիայում ՀՀ-ի դեսպանները, ՀՀ ՏԿԵ նախարարը, ԱԳ փոխնախարարը, Սյունքի մարզպետը, Գորիսի քաղաքապետը, Ֆրանսիական Վիենի քաղաքապետը, Ֆրանսիացի սենատորներ և այլք։
Նշենք, որ Պատվո հյուպատոսի գրասենյակը գլխավոր հյուպատոսությունից շատ ավելի ցածր կարգավիճակ ունի և որպես կանոն քաղաքական գործառույթներ ու անձեռնմխելիություն չունի: Պատվո հյուպատոսի գրասենյակը հիմնականում հումանիտար, մշակութային գործառույթներ ունի և կարող է որոշ դեպքերում մատուցել հյուպատոսական ծառայություններ։