Խայտառակվելու մաստեր կլաս․ Գևորգ Պապոյանը և Տարոն Չախոյանը փուռն են տվել Ժաննա Անդրեասյանին


Խայտառակվելու մաստեր կլաս․ Գևորգ Պապոյանը և Տարոն Չախոյանը փուռն են տվել Ժաննա Անդրեասյանին
Մայիս 31 20:48 2025

Երկու պետական պաշտոնյա՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը բառիս վատագույն իմաստով փուռն են տվել իրենց կոլեգային՝ ԿԳՄՍՆ Ժաննա Անդրեասյանին: Այս մասին գրել է  Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը։

Ետ չմնալու համար համընդհանուր վակխանալիայից, փորձելով մտնել շեֆի աչքն ու իբր խայտառակել ՀԱԵ-ին՝ էս երկու անձինք հրապարակել են հայտնի Քոբայրավանքից լուսանկարներ՝ կովերի ներկայությամբ:

Ուշադրություն !!! Քոբայրավանքը կառավարության որոշմամբ գտնվում է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ՝ Ժաննա Անդրեասյանի ղեկավարած ԿԳՄՍՆ-ի հոգածության տակ: Հետևաբար, վանքում կովերի ներկայության այդ խայտառակ պատկերի համար պետք է պատասխանատվության ենթարկվի Ժաննան, ով անտերության է մատնել կառավարության որոշմամբ իրեն վստահված վանական համալիրը:

Եվս մի կարևոր բան՝ սրանց հակապետականության աստիճանը ցույց տալու համար: Նշված վանքը վրացիներն իրենցն են համարում, քանի որ կառուցվել է քաղկեդոնիկ ոճով ու այդ մշակույթի ծաղկման շրջանում: Եվ որքան պիտի կտրված լինես իրականությունից, որքան պիտի դիլետանտիզմը գերիշխի ուղեղումդ, որ սեփական կեղտոտ տեղաշորդ փռես օտարի առջև: Ու հիմա Վրաց Ուղղափառ եկեղեցին լավ կանի, չէ՞, որ հրապարակավ ասի՝ գոմի վերածելու փոխարեն փոխանցեք մեզ: