Սենատոր և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրու Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի։
«Նա իր հիացմունքը հայտնեց Հայաստանի համաշխարհային ճանաչում ունեցող մշակութային ժառանգության, հոգևոր ու ճարտարապետական մնայուն արժեքների ու կոթողների վերաբերյալ, որոնց վառ օրինակներից է Գյումրի քաղաքում գտնվող այս գեղեցիկ պատմական կառույցը»,- ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունում։