«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության միջև փոխգործակցության հուշագիր է ստորագրվել։
«Առավել քան աշխատել ու նպատել այն խնդիրների լուծմանը, որոնք այսօր առկա են Հայաստանում»,- հայտարարեց «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արման Աբովյանը։
Նա նշեց, որ խոսելու ժամանակն անցել է, եկել է գործելու ժամանակը։
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանն էլ ասաց, որ իրենց գործունեությունը վերկուսակցական է, քանի որ Հայաստանը գոյաբանական այնպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, որ քաղաքականություն այլևս գոյություն չունի։
«Պետք է գործենք։ Պետք է պահպանենք մեր պետականությունը, մեր եկեղեցին ու ինքնությունը»,- նշեց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: