Ողբերգական դեպք, Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է մահացած տղամարդ


Ողբերգական դեպք, Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է մահացած տղամարդ
Մայիս 31 11:50 2025

Այսօր՝ մայիսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա, գրել է «Շամշյանը»։ 

Պարեկները սահմանազատել են տարածքը: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 56-ամյա Լևոն Գ.-ն է: