Բաքվի դատարանում այսօր «տուժածները» խոսել են 44-օրյա պատերազմի դեպքերի մասին


Բաքվի դատարանում այսօր «տուժածները» խոսել են 44-օրյա պատերազմի դեպքերի մասին
Մայիս 30 23:00 2025

Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հերթական շինծու «դատական նիստն» է կայացել:

 

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօր «տուժածները» խոսել են 44-օրյա պատերազմի իրադարձությունների մասին։

 

Ադրբեջանը ներկայացրել է Գանձակի հրթիռակոծումը՝ նշելով, թե դրանում, իբր, ներգրավված են եղել ՀՀ ԶՈՒ որոշ զինծառայողներ։

 

Բաքուն նաև դատական ֆարսի ժամանակ հայտարարել է, թե հրթիռային հարվածի հետևանքով, իբր, սպանվել է 10 քաղաքացիական անձ։

 

Հաջորդ «նիստը» տեղի կունենա հունիսի 2-ին։