Մահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզում. երեխայի կյանքը փրկել չի հաջողվել


Մահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզում. երեխայի կյանքը փրկել չի հաջողվել
Մայիս 30 19:53 2025

Այսօր՝ մայիսի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 61-ամյա Աթուր Խ.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 185-րդ կմ հատվածում՝ Սառնակունք բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Սյունիքի մարզի բնակիչ 9-ամյա Արամ Ա-ին: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել է: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի պահպնավող հատուկ տարածք: 

Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Վարորդը ենթարկվե է սթափության փորձաքննության, եղել է սթափ: