Փաստացի հերթական անգամ ապացուցվում է այն պնդումը, որ այսօրվա կառավարությունը հանդիսանում է թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմ և իրականացնում է ադրբեջանական պահանջները՝ ի վնաս հայ ժողովրդի, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով հայերի և ադրբեջանցիների կողք-կողքի ապրելու Ալեն Սիմոնյանի հայտարարությանը:
Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ երբ խաղաղության պայմանագիրը հաստատվի, հայերը կարող են հանգիստ ապրել Բաքվում, իսկ ադրբեջանցիները՝ Հայաստանում:
«Ալեն Սիմոնյանը քաղաքական, դերասանական իր անցյալով չի կարող երբևէ պատկերացնել կամ ունակություն ունենալ ընկալելու ադրբեջանցիների և թուրքերի կողմից հայ ազգին սպառնացող վտանգը: Եթե մենք, դիցուք, պատկերացնենք թուրքերի և հայերի համակեցությունը որպես այդպիսին, դա միշտ ավարտվում է ջարդերով, ցեղասպանությամբ, կոտորածով և, իհարկե, վերջում հայերը լքում են այդ տարածքը: Չկա պատմության մի շրջան, երբ հայերը, թուրքերը կամ ադրբեջանցիները 1918 թվականից այս կողմ ապրել են ընտիր համակեցությամբ, ինչպես կապրեն, օրինակ՝ հայերն ու ռուսները, հայերն ու ամերիկացիները, գերմանացիները և այլն: Չկա այդպիսի օրինակ»,- շեշտեց ադրբեջանագետը:
Դավթյանի խոսքով՝ թուրքերի գենետիկ ֆոնդի մեջ հայերին ցեղասպանելու կոդն է ներդրված. «Իրենց կողմից ներկայացվող բոլոր պահանջները դրան են միտված: Հայ-թուրքական հարաբերությունների ամենավերջին հանգրվանը միակողմանի ցեղասպանությունն է: Պետք չէ մոռանալ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, դրանից առաջ՝ 44-օրյա պատերազմը, եթե ավելի հետ գնանք, ապա՝ Բաքվի, Սումգայիթի և այլ բնակավայրերի ջարդերը: Ըստ էության, այսօրվա ՀՀ ղեկավարությունը միտված է օգնելու թուրք-ադրբեջանցիներին՝ հայերին ցեղասպանելու հարցում, հետևաբար, այդ «5 րոպե հետո առևտուր անելու» և մնացած հայտարարությունները «յան» ազգանուն կրող ինչ-որ մարդկանց կողմից միտք ունի այս տարածաշրջանն ամբողջապես թրքացնելու, այսինքն՝ հայերն այստեղ չպետք է ապրեն: Եվ պատահական չեն ադրբեջանցիների այն պնդումները, թե հայերը պատմություն չունեն, ներդրված ազգ են, երբևիցե չեն ունեցել պետականություն, չեն կարող պահանջատեր լինել»:
Մասնագետի պնդմամբ՝ այսօրվա իշխանության գաղափարախոսությունը հետևյալն է՝ նպաստել, օգնել թուրքերին ու ադրբեջանցիներին՝ ցեղասպանելու հայ ազգին. «Քաղաքական որևէ վերլուծություն այստեղ պետք չէ անել: Այստեղ զուտ ավելի շատ երկու եղբայրների՝ Ալենի և Հիքմեթ Հաջիևի, նպատակներն են, որոնք արդեն նշեցին»:
Հարցին՝ Ադրբեջանում արդյո՞ք քննարկումներ, խոսակցություններ կան հայերի հետ կողք կողքի ապրելու, խաղաղության գնալու մասին՝ Դավթյանը պատասխանեց.«Ադրբեջանում, բնականաբար, հայերի մասով քննարկումներ լինում են հայատյացության մակարդկով, ատելության դոզան ավելի բարձրացնելու մասով: Այնտեղ չկա մարդկային, բարեկամական մթնոլորտ, ընկալում: Ըստ էության, այդ համակեցություն ասվածը մոտակա 50 տարում անհնար է պատկերացնել»: