ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը պատասխանեց, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն համարում, որ հիմա իմպիչմենտի գործընթաց սկսելու համար լավագույն ժամանակն է․ «Փաշինյանի ռեյտինգը պատմական մինումի վրա է և շարունակում է գահավիժել։
Շրունակի՛ր նման գրառումներ անել, ինչքան կարողանում ես քո իրական դեմքը մարդկանց ցույց տուր»։
Հաջորդ պատճառը, ըստ նրա, այն է, որ Փաշինյանն աշխարհաքաղաքական աջակցություն ունի բացառապես Թուրքիայից։
«Երրորդ պատճառը, որովհետև վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը՝ իմպիչմենտը, միակ ճանապարհն է, որը ենթադրում է 0 մասնակցություն Փաշինյանի կողմից, 0 կախվածություն Փաշինյանից։ Դա ընտրություն չի, որ ինքը կազմակերպելու է՝ բոլոր խախտումներով հանդերձ, արտահերթ ընտրություններ չի, որ կազմակերպելու է, հրաժարական չի, որ ժողովրդական ճնշման միջոցով տա կամ չտա։ Ինքը 0 մասնակցություն ունի այդ գործընթացին։ Այդ և հազար պատճառներով՝ մենք համարում ենք վարչապետին անվստահություն հայտնելու գործիքն ամենաիրատեսականը, ամենահավանականն այս պահին»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է թեկնածուի առաջադրմանը, Մամիջանյանը նշեց, որ իրենք թեկնածու առաջադրելու խնդիր չեն դնում, որպեսզի «առանց այդ էլ բարդ գործընթացը չծանրացնեն քաղաքական ամբիցիաներով, նկրտումներով»․ «Այդպես ՀՀԿ-ն վարվել է վերջին 7 տարիների ընթացքում ցանկացած քննարկումների ժամանակ»։
Մամիջանյանը նշեց, որ մինչև հիմա շարժվել են փողոցային պայքարից սկսելու տարբերակով, բայց իրենք առաջարկում են հակառակ ուղղությամբ գնալ։