ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով եկեղեցականների կողմից Կառավարության հասցեին հնչող քննադատություններին:
«Նման իրավիճակներում միշտ երկու անդուր երեւույթի ենք բախվում.
1. Տգեղ , անտակտ «խրախճանք», ծաղր, բուլինգ։
2. Կեղծ բարեպաշտություն, գոլ խորհուրդներ, «լացացնող» ապշահար վրդովմունք։
Երկուսն էլ ավելորդ են և անպտուղ»,- գրել է Հակոբյանը: