Գագիկ Ծառուկյանը վարչապետի պաշտոնի հավակնություն չունի։ Այդ մասին նա հայտարարել է «Օրակարգը Կենտրոնում» հաղորդաշարի եթերում։
«Այս երկիրն այն վիճակում է, որ ոչ մի կուսակցություն, ուզում է հին լինի, ուզում է՝ նոր, չի կարող մենակ երկիրն այդ վիճակից հանել։ Անհրաժեշտ է վերկուսակցական ուժ ստեղծել, համախմբել գաղափարը, միտքը։
Այսօր մենք կանգնած ենք անդունդի եզրին, այսօր մենք պետք է կարողանանք կազմակերպել, ստեղծել այդ վերկուսակցական ուժը, որը կկարողանա համախմբել ամբողջ ազգին։ Ես պատրաստ եմ համախմբելու, կազմակերպելու։
Ամեն ինչին հասած մարդ եմ, ինձ համար պաշտոնը կարևոր չէ։ Ես պատրաստ եմ այդ ծրագիրը կազմակերպելու, և վարչապետի պաշտոնի հավակնություն ես չունեմ»,- ասել է Ծառուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում