Հանրապետության մեգա «Վերջին զանգը»՝ Գյումրիում․ ընթանում է «Hayat Project»-ի բացօթյա համերգը՝ նվիրված բոլոր շրջանավարտներին


Հանրապետության մեգա «Վերջին զանգը»՝ Գյումրիում․ ընթանում է «Hayat Project»-ի բացօթյա համերգը՝ նվիրված բոլոր շրջանավարտներին
Մայիս 28 22:44 2025

Գյումրիի Վարդանանց հրապարակում այս պահին ընթանում է «Hayat Project»-ի բացօթյա համերգը, այն նվիրված է բոլոր շրջանավարտներին։ Ինչպես կազմակերպիչներն են կոչել միջոցառումը՝ «Վերջին Զանգի» տոնակատարության բացառիկ տարբերակը։

Մտահղացման հեղինակ և կազմակերպիչ, Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հայտարարել էր, որ «Hayat Project»-ը բացօթյա համերգ է տալու Գյումրիում՝ առանց բյուջեից 1 դրամ ծախսելու։ Մխիթարյանը նշել էր, որ միջոցառման բոլոր ծախսերը ինքն ու ընկերներն են հոգալու։

Սա 5 տարվա ընթացքում «Hayat Project»-ի առաջին բացօթյա համերգն է։ Օրն էլ, ըստ Մխիթարյանի պատահական չէ ընտրված։ Նպատակ ունեն այսպիսով նաև Մայիսյան հաղթանակների խորհուրդն ու ոգին փոխանցել պատանիներին։