Փառք մեր հերոսներին, ովքեր կերտեցին այս օրը․Լիանա Մանուկյան


Փառք մեր հերոսներին, ովքեր կերտեցին այս օրը․Լիանա Մանուկյան
Մայիս 28 20:54 2025
Շնորհավոր Մայիսի 28!🇦🇲
Այսօր նշում ենք մեր պետականության սուրբ օրը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը։ 1918 թվականի մայիսի 28-ը վկայությունն է հայ ժողովրդի անկոտրում կամքի, պայքարի և անկախ ապրելու ձգտման։
Թող այս օրը ոգեշնչի մեզ՝ շարունակելու պայքարել հանուն ազատության, արդարության ու հզոր հայրենիքի։ Մաղթում եմ խաղաղություն, միասնություն ու պայծառ ապագա՝ մեր հայրենիքին ու ամբողջ հայությանը։
Փառք մեր հերոսներին, ովքեր կերտեցին այս օրը։
Կեցցե՛ ազատ ու անկախ Հայաստանը։
«Հայաստան - Արցախ» ՀԵՄ