Այսօր` ժամը 16:30-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցված ուժեղ պտտահողմի և խոշոր կարկուտի հետևանքով քաղաքի Բաբաջանյան փողոցում վնասվել են տանիքներ, արմատախիլ եղել ծառեր։ Այս մասին տեղեկացնում են Արթիկի համայնքապետարանից։
«Կարկուտի պատճառով Արթիկ համայնքի Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ գյուղերում և մասամբ նաև Գեղանիստում վնասվել են մրգատու այգիներ, հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններ։
Արթիկ համայնքի ղեկավարի հանձնարարությամբ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանի գլխավորած աշխատանքային խումբը ներկա պահին տեղում ուսումնասիրում է պտտահողմի և կարկուտի պատճառած նախնական վնասները։
Համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծվելու է հանձնաժողով` վնասի չափերն ուսումնասիրելու նպատակով»,- ասված է գրառման մեջ։