Մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է։ Այսօր մենք ավելի պետություն ենք, քան՝ երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան՝ երբևէ, Սարդարապատում, Հանրապետության տոնի առթիվ, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ՝ ձեռքբերումների արտահայտությունն է»,- նշել է նա։
«Այսօր նշում ենք Հանրապետության օրը, որը կապված է մեր հազարամյա պատմության , շրջադարձային իրադարձության, առաջին հանրապետության հիմնադրման հետ: Սարդարապատի հերոսամարտով առարկայացած առաջին հանրապետությունը երկար կյանք չունեցավ. Նրա գոհությունը տևեց ընդամենը երկու տարի մի քանի ամիս, բայց առաջին հանրապետությունը մեզ չորս ու կես դար պետականազուրկ եղած ազգից կրկին վերածեց պետականակերտ ժողովրդի:
Առաջին հանրապետությունը թարմացրեց, բայց չամրապնդեց պետականության մասին մեր ընկալումը, սերմանեց, բայց չարմատավորեց ժողովրդապետությունն ու ազատությունը մեզանում, որովհետև դրա ժամանակը չունեցավ:
1991 թվականին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր, թե յոթանասուն ամյա պրոպագանդան խորը հետք չի թողել մեզանում, անկախ և ինքնութույն լինելու վախերը հաղթահարված են, բայց հիմա արդեն երրորդ հանրապետությոան պատմության հետահայաց վերլուծությունը ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ քամահրանքն ինքնիշխանությունից ու ինքնուրույնությունից լիարժեք մեր վախերը հաղթահարված չեն:
Հայրենքիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, 2020 թվականից ի վեր՝ անցնելով դաժան փորձությունների միջով, մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատև դարձնելու պատմական հնրավորություն ենք ստացել»,- ասել է Փաշինյանը: