Պիտի որոշում կայացնենք` ընդունե՞լ թուրք-ադրբեջանական կապիտուլյացիան, թե՞ պայքարել խաղաղության համար


Պիտի որոշում կայացնենք` ընդունե՞լ թուրք-ադրբեջանական կապիտուլյացիան, թե՞ պայքարել խաղաղության համար
Մայիս 28 09:28 2025

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մայիսի 28-ի խորհուրդն ինձ համար կա ու կմնա որպես հայ մարդու պայքարի, պատվախնդրության, անձնազոհության և սեփական արմատներին կառչելու խորհրդանշական օր:

Պատմության տարբեր հանգրվանային փուլերում բախտորոշ իրավիճակներ են լինում, երբ ժողովուրդները ընտրության առաջ են կանգնում` ընկրկե՞լ, հիասթափվե՞լ, հանձնվե՞լ, թե՞ արժանապատիվ պայքար մղել գոյության և ազատության համար:

Այսօր էլ Հայաստանի համար հերթական ստուգատեսն է, որտեղ մարդիկ պետք է որոշում կայացնեն` ընդունե՞լ թուրք-ադրբեջանական կապիտուլյացիան, թե՞ պայքարել իրական խաղաղության համար:

Փա´ռք հայկական պետականության համար կռիվ տվածներին:

Հավերժ փա´ռք հայրենիքի պաշտպանության համար նահատակվածներին»: