Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում (ԾԻԳ) խուզարկություն է իրականացվում։
Հակակոռուպցիոն կոմիտեից 24News-ին փոխանցեցին, որ քննվող քրեական գործի շրջանակներում, որը վերաբերում է կաշառք տալ/ստանալուն՝ ապացուցողական գործողություններ են իրականացվում։
ՀԿԿ-ից ձերբակալվածների վերաբերյալ այս պահին տեղեկություն չտրամադրեցին։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ևս Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում ՀԿԿ-ն խուզարկություններ էր իրականացրել։
Հասարակական կարգի պահպանության ծառայության 2 աշխատակիցներ ձերբակալվել, ապա կալանավորվել էին կաշառք ստանալու համար։