Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը գրել է.
«Աննկարագրելի ցավ։
Այնքան բան կա գրելու, այնքան բան կա պատմելու... Այնքան շատ, որ բառերը պարզապես չեն հերիքում։
Նկարահանման հրապարակի հայրս... Այնքան հաճախ եմ Ձեզ «պապ» ասել, կարծես հորս կարոտը Ձեզնով էի մեղմացնում։ Դուք իմ ավագ ընկերն էիք, իմ խորհրդատուն, այն մարդը, ում հետ կարող էի կիսվել ամեն ինչով, խոսել ամեն թեմայից, լռել ու միևնույն է՝ հասկացված լինել։
Շատ էիք ցանկանում ինձ երջանիկ տեսնել։ Անընդհատ ասում էիք, որ ես իմ մասին չեմ մտածում։ Հորդորում էիք ավելի շատ ապրել, ավելի շատ սիրել կյանքը։ Մեր վերջին զրույցներից մեկի ժամանակ ասացիք.
«Բալես, կյանքը շատ արագ է հոսում, շտապիր ապրել...»
Այդ խոսքերը հիմա անընդհատ ականջներիս մեջ են հնչում»։
Ավա՜ղ... Դուք ինքներդ այդքան էլ չհասցրեցիք ապրել։ Ձեր բացառիկ տաղանդով գեղեցկացրիք կինոաշխարհը, կյանք տվեցիք բազմաթիվ կերպարների, բայց դեռ այնքան ասելիք ունեիք, այնքան անավարտ երազանքներ, այնքան ստեղծագործություններ, որոնք սպասում էին Ձեր ձեռագրին...
Խառն եմ գրում։ Չգիտեմ՝ ինչից սկսեմ և որտեղ ավարտեմ։ Ասելիքս շատ է, իսկ մտքերս՝ ցավից խառնված։ Երբեմն թվում է՝ ցավն այնքան մեծ է, որ բառերն այլևս անզոր են այն արտահայտելու։
Հիշում եմ՝ ամեն անգամ, երբ հարցնում էի.
— Ինչպե՞ս եք
Դուք ժպտալով պատասխանում էիք.
«Լավ ասեմ, որ լավ լինեմ...»։










