Արարատ Միրզոյանը դիվանագետ է, կարող է լինել զսպված, իսկ ես կտրուկ եմ, կարող եմ քաղաքական ազատ հայտարարություններ անել. ԱԺ նախագահ (Տեսանյութ)


Արարատ Միրզոյանը դիվանագետ է, կարող է լինել զսպված, իսկ ես կտրուկ եմ, կարող եմ քաղաքական ազատ հայտարարություններ անել. ԱԺ նախագահ (Տեսանյութ)
Մայիս 27 14:29 2025

Արարատ Միրզոյանն ԱԳ նախարարն է, իսկ ես քաղաքական ամենամեծ մարմնի ներկայացուցիչն եմ, պարոն Միրզոյանն ասում է այն, ինչ ճիշտ է համարում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր և Արարատ Միրզոյանի՝ ՌԴ մասով հակասական հայտարարություններին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

 «Կարծում եմ՝ նոր ասելիք չկա, ինչ-որ հրապարակային է եղել՝ դա է։ Մեր թիմի մեջ հակասություն չկա, բացարձակ չկա, բոլոր հարցերը միասին քննարկում ենք։ Պարոն Միրզոյանն ԱԳ նախարարն է և դիվանագիտության  պատասխանատուն է և կարող է լինել շատ ավելի դիվանագետ, զսպված։ Իսկ ես քաղաքական գործիչ եմ, կարող եմ ազատ քաղաքական հայտարարություններ անել և իմ բնավորությանը բնորոշ շատ ավելի կտրուկ եմ»,-հավելեց նա։