Քանի տարվա ազատազրկում է սպասվում զորակոչից ու վարժական հավաքներից խուսափելու համար


Քանի տարվա ազատազրկում է սպասվում զորակոչից ու վարժական հավաքներից խուսափելու համար
Մայիս 27 13:41 2025

«Ներկայումս նկատվում է  պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ»,-ԱԺ-ում հայտարարեց արդադարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը՝ ներկայացնելով Քրեական օրենսգրքում կատարվող փոփոխությունը։

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում Քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածներով նախաձեռնվելէ 1499 քրեական վարույթ, իսկ 2024 թվականին՝ 1779-ը, ինչը, ըստ նրա, խոսում է նման արաքը կատարողների նկատմամբ պատժողական ավելի խիստ քաղաքականություն վարելու անհրաժեշտության  մասին։

«Նախագծով նախատեսվում է խստացնել ՔՕ 461-րդ և 462-րդ հոդվածների առաջին մասով   նախանշված արարքների համար քրեկան պատասխանատվությունը. զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածում՝ 461-ում սահմանված 2-5 տարի ազատազրկման պատիժը փոխարինել 3-6 տարի ժամկետով ազատազրկման, իսկ 462-րդ հոդվածով նախատեսված վարժական հավաքներից խուսափելու դեպքում տուգանք սանկցիան առավելագույն 20-ապատաիկը փոխարինել 15-30-ապատիկի չափով, իսկ ազատազրկումը առավելագույնը 2 տարին փոխարինել 1-3 տարի ժամկետով»,-հայտնեց Գևորգ Քոչարյանը։

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ օրենքով «Azdarar.am» կայքում նախատեսված է, որ պետք է հրապարակվի զորակոչի կամ վարժական հավաքի հայտարարության մասին ծանուցումը, բայց այն չի արվում։

«Քաղաքացին «Azdarar.am»-ով տեղյակ չի լինում, բայց օրենքով պատասխանատվության պետք է ենթարկվի»,-հարցրեց Գեղամ Մանուկյանը։

 Գևորգ Քոչարյանը վստահեցրեց, որ եթե ծանուցված չեն, ուրեմը քրեական պատասխանատվության չեն ենթարկվում։

 «Ձեր բերած օրինագծով խստացումը կարևոր է, բայց այն մեխանիզմները, որոնք օրենքի խստացման հետ պետք է լինեն, ամբոջական գործուն չեն»,-արձագանքեց Մանուկյանը։