Ղարաբաղի շրջափակման ժամանակ առևտուր է եղել արցախցիների և ադրբեջանցիների միջև. կոնյակ են վաճառել, փող են վերցրել. Ալեն Սիմոնյան


Ղարաբաղի շրջափակման ժամանակ առևտուր է եղել արցախցիների և ադրբեջանցիների միջև. կոնյակ են վաճառել, փող են վերցրել. Ալեն Սիմոնյան
Մայիս 27 12:30 2025

Խաղաղության պայմանագիրը կնքելուց 5 րոպե հետո ՀՀ բնակիչները և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ղարաբաղի շրջափակման ժամանակ առևտուր է եղել արցախցիների և ադրբեջանցիների միջև։ Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ կոնյակ են վաճառել, փող են վերցրել։ Վերջացրե՛ք, մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինելու, պատ ենք կառուցելու և իրար բարև չտանք»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ նշելով, թե անուններ չի հնչեցնելու։

Նա ասաց, որ հասարակություններին պետք է պատրաստել դրան։