ՔԿ–ն է բացահայտել 590 հազար դոլարի գողության դեպքը. Արթուր Պողոսյան


ՔԿ–ն է բացահայտել 590 հազար դոլարի գողության դեպքը. Արթուր Պողոսյան
Մայիս 26 23:44 2025

590 հազար դոլարի գողության դեպքը Քննչական կոմիտեն է բացահայտել։ Այս մասին Հ1–ի եթերում հայտարարեց Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։

«Նախ նշեմ, որ գողությունը կատարվել է ՔԿ այն ստորաբաժանումից, որը տեղակայված է ՊԵԿ վարչական շենքում, իսկ շենքի պահպանությունը կատարում է մասնավոր ընկերությունը։ Քննչական կոմիտեն է բացահայտել դեպքը, քննիչը տեսել է առեւերույթ հանցանք կատարած անձին եւ նրա հետեւողականության արդյունքում հնարավոր եղավ բացահայտել դեպքը»,– ասաց Արթուր Պողոսյանը։

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ գողությունը կազմակերպել է ՔԿ Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը, կատարել Էդգար Գրիգորյանը, որ նոյեմբերի 9–ի գործով մեղադրյալներից է։