GoSportFm-ի եթերում Ռոմելա Սարգսյանը խոսել է բաժանվելուց հետո Գևորգ Գրիգորյանի հետ նույն նախագծում խաղալու մասին` ասելով, որ իր կողմից խնդիր չի լինի:
«Ինձ թվում է՝ պետք չէ առհասարակ հարաբերությունները խառնել աշխատանքային պրոցեսի հետ, և ես իմ անունից կարող եմ ասել, որ նմանատիպ բան կարող է լինել, ամեն դեպքում իմ կողմից որևէ խնդիր չի առաջանա, ես պատկերացնում եմ նման իրավիճակ»:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում համացանցում լուրեր տարածվեցին, որ Ռոմելա Սարգսյանն ու Գևորգ Գրիգորյանը բաժանվել են:
Օրեր առաջ էլ Գևորգը հյուր էր Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդմանը, ով խոսելով անձնականի մասին`նշել էր.
«Հա ես շատ հարաբերություններ եմ ունեցել իմ կյանքում` երևի ավելի շատ,քան մարդիկ գիտեն։ Հնարավորա ևս էդքան էլ ունենամ, եթե այդքանը կհետաքրքրի, խնդրեմ կարան հետևեն ինստագրամին կամ ինչ-որ մի տեղ ժամանակ առ ժամանակ կարողա նման բաներ լինի,կամ կարող ա կյանքում էլ չունենամ հարաբերություններ՝ նենց որ չգիտեմ` արդյոք արժի հետևել նման իրադարձություններին։ Իմ անձնական կյանքից անգամ իմ ընկերները տեղյակ չեն վերջին մի քանի տարվա ընթացքում: Չեմ կարա ոչ մի բացասական, վատ բան ասեմ։ Իմ մոտ ամեն ինչ լավա, Ռոմելայի մոտ էլ ա ամեն ինչ լավ։ Անհանգստանալու կարիք չկա»։