Ով է Կոմիտեի շենքից 590 հազար դոլար հափշտակելու դեպքով ձերբակալվածը. ինչ կապ կա պետի ու հանցագործի մեջ


Ով է Կոմիտեի շենքից 590 հազար դոլար հափշտակելու դեպքով ձերբակալվածը. ինչ կապ կա պետի ու հանցագործի մեջ
Մայիս 23 10:53 2025

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590 000 ԱՄՆ դոլարի հափշտակության գործով ձերբակալվածը Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է, որը իրավապահներին պնդում է, որ կատարվածի հետ կապ չունի։

Ինչպես են գողացել իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլարը։

ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքում աշխատում են ինչպես ՊԵԿ-ի, այնպես էլ Կոմիտեի քննիչները։ Ենթադրյալ հանցագործը քննիչի անցագրով մտել է շենք։ Պահնորդը, որեւէ կասկածելի բան չի նկատել։ Ավելին, ենթադրյալ հանցագործը գիշերը ուշ մտել է շենք ու ողջ գիշեր մնացել Կոմիտեի շենքում։ Ըստ էության՝ ենթադրյալ հանցագործը հանգիստ ողջ գիշեր մնացել է շենքում, փողը դասավորել ու միայն առավոտյան աշխատանքային ժամի սկսելուց առաջ է շենքից դուրս եկել։

Հիմա ամենագլխավոր պատմության մասին

Մինչ 590 հազար դոլարը հափշտակելը Տնտեսական հանցագործության վարչությունից քննիչի անցագիր է կորում։ Շենքում խառնվում են իրար ու մեկ օր անց անցագիրը հայտնվում է։ Անցնում է մի քանի օր, սեյֆի բանալի է կորում ու նորից հայտնվում։ Տնտեսական հանցագործների քննության վարչությունում կրկին անհանգստանում են, թե ինչ է կատարվում վարչությունում

Արդյունքում, քննիչները նկատում են, որ շենք անծանոթ մարդ է մտնում դուրս գալիս, նրան բռնում կանգնեցնում հարցուփորձ են անում, թե դու ում մոտ ես գալիս ու ինչ կապ ունես վարչության հետ, անծանոթը տալիս է վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադեւոսյանի անունը ու այդ կապի պատճառով էլ այս պահին Թադեւոսյանը ձերբակալված է։