Շվեյցարիայի Բազել քաղաքում մեկնարկել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչը և 5–րդ համարի ներքո ելույթ ունեցավ Հայաստանի պատվիրակ Պարգը՝ ներկայացնելով «Survivor» երգը։
Հայաստանի ներկայացուցչի օգտին քվեարկելու համար հարկավոր է 05 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին:
Քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք: