Որպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալ


Որպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալ
Մայիս 15 10:34 2025

Գյումրու ավագանու «Հզոր համայնք» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը գրում է․

«Ներվաтряпка

Ներվային է թե Նիկոլը, թե թիմը: Երեք պատճառ կա:

  1. Հասկանում են, որ ամեն ինչ շատ վատ է:
  2. Հասկանում են, որ Նիկոլի պատճառով է ամեն ինչ շատ վատ:
  3. Հասկանում են, որ երկրում մեծամասնությունը արդեն հասկանում են, որ Նիկոլի պատճառով է ամեն ինչ շատ վատ:

Ու որպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի ինչ որ արտառոց մի բան՝ ԲՈԼՈՐԻՆ է հրահանգված հիստերիկանալ, որ դա դառնա «նոր նորմալ»: Որ մարդիկ զզվեն ոչ թե քաղաքական այս կամ այն անձերից, այլ հենց բուն քաղաքականություն ասվածից ու չուզենան դրա հետ առնչություն ունենան՝ ոչ փողոցում, ոչ ընտրատեղամասերում»: