«Հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստա՞ն, թե կերա՜ն, թալանեցի՜ն». Նիկոլ Փաշինյանը նեղսրտել է՝ ստատուսներն ակտիվ չեն մեկնաբանում


«Հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստա՞ն, թե կերա՜ն, թալանեցի՜ն». Նիկոլ Փաշինյանը նեղսրտել է՝ ստատուսներն ակտիվ չեն մեկնաբանում
Մայիս 14 12:00 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նեղսրտել է, որ իր գրառումներին ակտիվ չեն արձագանքում, նա այդ մասին հրապարակում է արել։

«Գրում եմ, որ 2025թ․ հունվարից ի վեր համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի արդեն իսկ ստացել է 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, միջինում 90 հազար դրամ եւ դրան 800-ից 1000 մարդ է որեւէ դրական արձագանք տալիս։

Չեք ստացե՞լ, ժողովո՛ւրդ ջան։ Գրե՛ք, որ ստացել եք, բարձրաձայնեք, որ ուրիշներն էլ ստանան։

Թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցի՜ն, որ իրենց թալանածն անձեռնմխելի պահեն, Դուք էլ մոդային եք հետեւում։ Փոխարինե՛նք մոդան նորակերտ պետականությամբ»,- Facebook-ում գրել է Փաշինյանը։