«Ֆեյսբուքի, Ինստագրամի անունից կեղծ նամակներ են ուղարկում Ձեր էլ. հասցեների վրա գրելով որ իբրև թե դուք կանոն եք խախտել ու Ձեր էջը / պրոֆիլը / խումբը գտնվում է հեռացման վտանգի տակ և առաջարկում են հղումով անցնել ու հարթել իրավիճակը»,-այս մասին ահազանգում է ՏՏ մասնագետ Սամվել Հայրապետյանը։
«Հղումով անցնելուց հետո դուք հնարավորություն եք տալիս որպեսզի չարագործները մուտք ունենա Ձեր պրոֆիլը ադմինի կարգավիճակից հեռացնելու ֆունկցիային։ Արդյունքում դուք կարող եք կորցնել Ձեր տարիների աշխատանքն ու պատմությունը։ Եղեք զգոն։
Ինչպե՞ս հասկանալ նամակը իրական է թե ոչ
Նախ պետք է հասկանալ, որ ոչ Ֆեյսբուքը և ոչ էլ Ինստագրամը Ձեզ անձնական նամակ չեն գրում և չեն զգուշացնում։ Իրենք միշտ իրենց ասելիքը տեղ են հասցնում կամ մեյլով կամ էլ ծանուցման միջոցով։ Եթե ստացել եք մեյլ ապա ԱՆՊԱՅՄԱՆ ստուգեք մեյլը ուղարկողի էլ. հասցեն (from, от кого) և համոզվեք որ էլ հասցեն պատկանում է ընկերությանը, բնականաբար Facebook-ը կամ Instagram-ը չեն կարող ինչ-որ Gamil-ից կամ Yandex-ից կամ այլ տարօրինակ անունից Ձեզ նամակ ուղարկել»։