Ադրբեջանում գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքչյանն ավելի քան 15 օր հացադուլի մեջ է եղել


Ադրբեջանում գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքչյանն ավելի քան 15 օր հացադուլի մեջ է եղել
Մայիս 9 16:39 2025

2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն ավելի քան 15 օր հացադուլի մեջ է եղել, երկու ամսից ավելի նրան չի թույլատրվում կապ հաստատել ընտանիքի հետ, X-ի իր էջի միջոցով ահազանգել է «Հայ որբերի օգնության ընկերության» (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը։

 

Կառույցը նամակ է ուղարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ներկայացրել է իրողությունը և կոչ է արել քայլեր ձեռնարկել։

 

«Հայ ռազմագերի Վիգեն Էուլջեքջյանը, որը 2020 թվականից պահվում է Ադրբեջանում, չափազանց պարզ պահանջ ունի՝ հեռախոսազանգ կնոջը՝ Լինդային։ Ընդամենը մեկ զանգ՝ տարրական կապ, միայն սա է նա ուզում»,- նշված է նամակում։