Լևոն Քոչարյանին էլ եմ ասել, որ իմ տեղեկությունների վրա վստահ եմ 100%-ով․ այո՛, 2021թ․ Ռոբերտ Քոչարյանն է խնդրել Սերժ Սարգսյանին մասնակցել ընտրություններին։ ՀՀԿ-ն ամենավերջինը հայտնեց ընտրություններին մասնակցելու մասին՝ դեմ լինելով, այդ թվում՝ նաև այդ կերպ օգնելով իրենց։
168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը: