ՀՀԿ-ն վերահաստատել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անվստահության գործընթացի վերաբերյալ դիրքորոշումը


ՀՀԿ-ն վերահաստատել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անվստահության գործընթացի վերաբերյալ դիրքորոշումը
Մայիս 8 22:23 2025
Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամները, ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներին:
Շարժման անդամները ներկայացրել են իրենց պատկերացումները վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ:
ՀՀԿ ներկայացուցիչները վերահաստատել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անվստահության գործընթացի վերաբերյալ դիրքորոշումը: