Փաշինյանի աներորդուն ԱՄՆ-ում սպառնացել են ու հայհոյել․ Դիմել է հյուպատոսություն, որ հյուպատոսությունն էլ դիմի ԱՄՆ ոստիկանություն (Տեսանյութ)


Փաշինյանի աներորդուն ԱՄՆ-ում սպառնացել են ու հայհոյել․ Դիմել է հյուպատոսություն, որ հյուպատոսությունն էլ դիմի ԱՄՆ ոստիկանություն (Տեսանյութ)
Մայիս 6 21:02 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդուն՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում սպառնացել են ու հայհոյել։ Այդ մասին Հակոբյանը Armlur.am-ին է պատմել։ Նշել է, որ իրեն սպառնացել ու հայհոյել են՝ երեխաների ներկայությամբ, ինքն էլ դիմել է հյուպատոսություն, որ հյուպատոսությունն իր հերթին դիմի ԱՄՆ ոստիկանություն։

«Էսօր մեր ընդդիմադիրները խոսում են, թե խոսքի ազատությունը սահմանափակված է։ Խոսքի ազատությունը էնքան բաց է, որ արդեն որոշ ստահակներ իրենց նման բան են թույլ տալիս»,- ասել է Հակոբյանը։