Փաստաբանների ինստիտուտն աշխատում է և ունի ընտիր նվիրյալներ․ Լիլիթ Գալստյան


Փաստաբանների ինստիտուտն աշխատում է և ունի ընտիր նվիրյալներ․ Լիլիթ Գալստյան
Փետրվար 18 19:05 2025

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․

«Գրավի դիմաց՝ դատարանի վճռով, Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ազատվեց կալանքից։
Կեցցե՜ն փաստաբաններ Վարազդատ Հարությունյանն ու Արման Անդրիկյանը․ հաճելի էր լսել նրանց հիմնավորումներն ու պաշտպանական խոսքերը!!!!

Հ․Գ․ Էս կործանվող  երկրի և արժեքների  համապատկերում մեկ-երկու դրական արձանագրումներ ունեմ։

-Զտման արդյունքում՝ մարդկային, անգամ արյունակիցների կորստի/ոչ ֆիզիկական/ կողքին,  տեսակային հրաշալի, թանկ բացահայտումներ արեցի։

-Փաստաբանների ինստիտուտն աշխատում է և ունի ընտիր նվիրյալներ։ Մեր վաղն այս տեսակի վրա ենք խարսխելու։ Որակյալը միշտ էլ քիչ է, բայց տանողն ինքն է։ Աղբը վաղ թե ուշ կամ ափ է նետվում, կամ՝ ուտիլիզացվում»։