Գործի ամբողջ ընթացքում դատարանը հանդես է եկել, որպես երրոդ մեղադրող դատախազ․ Երեմ Սարգսյանը միջնորդեց հռչակել Աջապահյանի անմեղությունը և կայացնել արդարացման վերդիկտ


Գործի ամբողջ ընթացքում դատարանը հանդես է եկել, որպես երրոդ մեղադրող դատախազ․ Երեմ Սարգսյանը միջնորդեց հռչակել Աջապահյանի անմեղությունը և կայացնել արդարացման վերդիկտ
Օգոստոս 28 19:29 2025

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ընթանում են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատալսումները։

Գործը, հիշեցնենք, ավարտական փուլում է։ Դատարանն ընդամենը 20 օրում ավարտեց հիմնական դատալսումները։

Մեղադրողի  եզրափակիչ ելույթից հետո, եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաև Միքայել Սրբազանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը:

«Մեղարդողներն ընդամենը մեխանիկորեն թվարկեցին նախաքննության ընթացքում ձեռք բերված, մեղադրական եզրակացությունում շարադրված և հիմնական դատալսումների ժամանակ հետազոտված ապացույցները: Այդպես էլ չբացահայտեցին, թե այդ երկարաշունչ մեղադրանքում կոնկրետ ո՞րն է իշխանությունը բռնի զավթելու կոչը»,- ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ մեղադրանքի կողմն առանց իշխանությունը զավեթելու կոչի առկայության միջնորդում է, որ դատարանը մեղավոր ճանաչի Սրբազանին:

«Առանց վկայակոչելու իշխանությունը բռնի զավթելու կոչը առանց կոչի առկայության դատարանին միջնորդեցին, որ մեղավոր ճանաչի Հայ Առաքելական Եկեղեցու, հայ ազգի նվիրյալ արքեպիսկոպոս Միքայել Սրբազանին»,- ասաց պաշտպանը:

Նա նշեց, որ գործի ամբողջ ընթացքում դատարանը հանդես է եկել, որպես երրոդ մեղադրող դատախազ և դրա համար ինքը նրան կանվանի օրենքի ուժով պատվարժան դատարան:

Երեմ Սարգսյանը դատական նիստի ընթացքում միջնորդեց հռչակել Աջապահյանի անմեղությունը և կայացնել արդարացման վերդիկտ։

Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 2–ին։