Մերձավանում զինված միջադեպի գործով ևս մեկ անձ է կալանավորվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը՝ հավելելով, որ այժմ կալանքի տակ է գտնվում չորս անձ։
Վարույթն իրականացնող մարմինն առ այժմ չի հստակեցնում, թե ով է կալանավորված անձը և ինչ մեղադրանքով է կալանավորվել, արդյո՞ք այն անձանցից մեկն է, որին իրավապահները փնտրում էին։ Այդուհանդերձ, կարող ենք արձանագրել, որ քրեական հետապնդում իրականացվում է 9 անձի նկատմամբ, իսկ վերաքննիչ դատարանը չի փոխել տնային կալանքի տակ գտնվող անձանց խափանման միջոցները։