Թիվ 16 երթուղու ավտոբուսներից մեկի վարորդը ուղևորի չվճարելու հետևանքով իջել է, ուղևորներին ասել է՝ մինչև չվճարեն, չի քշելու։
Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
Կից նա գրել է.
«Քաղաքային ոչ լեգիտիմ «իշխանության» մոտ վաղ առավոտից պանիկա է սկսվել։
Ապօրինի հրաման են տվել վարորդներին, ոչ բարեփոխված թանկացվող տրանսպորտի Դեմ բողոքող քաղաքացիներին ստիպողաբար իջեցնեն ավտոբուսներից։ Բոլորը պատասխան են տալու նման արարքի համար ու չկասկածեք։ Շարունակում ենք բոյկոտը ու ավելի միասնական»։